-
26.11.2020|
22:04
Մեզ են հասնում լուրեր, որ Ադրբեջանի իշխանությունը ծրագրում է հաղթական շքերթ, որտեղ պատրաստվում է քայլերթի հանել նաև հայ ռազմագերիներին, տեղեկացնում է ԼՀԿխմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
-
26.11.2020|
22:00
ՀՀ ՊՆ-ն հերքում է, թե հակառակորդը մուտք է գործել Սոթքի հանք։ «Սոթքի հանք մտնելու ու աշխատակիցներից ինչ-որ բան պահանջելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը»՝ ասել է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը։
-
26.11.2020|
21:57
Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն այսօր Լեռնային Ղարաբաղում ստեղծված կացությունը քննարկել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ՝ հաղորդել է թուրքական պաշտոնական Anadolu լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։
-
26.11.2020|
14:37
Զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքներն ընթանում են Հադրութի շրջանի Տող համայնքի տարածքում, Ասկերանի վերին ենթաշրջանում, մասնավորապես՝ Սղնախ համայնքում, Շուշիի շրջանի Քարին տակ ուղղությամբ, Մարտակերտի շրջանի Մատաղիս-Թալիշ ուղղություններում և Քաշաթաղի շրջաններում՝ տեղեկացնում են ԱՀ ԱԻՊԾ-ից։
-
26.11.2020|
14:31
Ռուսական Свободная Пресса-ն տեսանյութ է հրապարակել Արցախի կարևորագույն պատմամշակութային կոթողներից մեկի՝ այժմ ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող Դադիվանքի վերաբերյալ:
-
26.11.2020|
14:15
Պաշտոնապես հայտարարում ենք, որ ոչ մի բնակչի չի «հրամայվել»՝ մինչև նոյեմբերի 30-ը Բերձորը լքել։ Շրջանառվում է վարկած՝ իբր դեկտեմբերի 1-ից Բերձոր քաղաքի կառավարումը պետք է անցնի ադրբեջանցի քաղաքային նոր ղեկավարներին, իսկ բերձորցիներին թույլատրվում է շարունակել ապրել։
-
26.11.2020|
14:14
Հունաստանի Greek City Times պարբերականն անդրադարձել է արցախյան վերջին պատերազմին և նշել, որ Արցախում Հայաստանի անհաջողության հիմնական պատճառը Նիկոլ Փաշինյանի ռազմական և աշխարհաքաղաքական անկարողությունն է: Փոլ Անտոնոպուլոսը նշում է, որ Նիկոլ Փաշինյանը հայերի և ադրբեջանցիների պայքարն անվանել էր «գոյության կռիվ»:
-
26.11.2020|
14:08
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մենք ապրում ենք չափազանց դժվար ժամանակներ, դա ծանրանում է նրանով, որ մեր բազմաթիվ հայրենակիցներ մեզ հետ չեն ապրում այսօր, բայց այսօրվա մեր հրամայականը հետևյալն է՝ մենք պետք է ապրենք ծանր ժամանակներն ու հաղթահարենք այդ ծանրությունը»։
-
26.11.2020|
14:06
Ադրբեջանը Ղարաբաղի վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի բանաձևը համարում է թղթի սովորական կտոր, հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմը:
-
26.11.2020|
14:01
«Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի՝ Սենատի կողմից Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևը, կարծում եմ նոր իրողությունների սկիզբ կհանդիսանա», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։